Քաղաքականություն

«Թուրքիայի ժողովրդավարացման» նախաձեռնությունը դառնալու է հակաթուրքական

«Թուրքիայի ժողովրդավարացման» նախաձեռնությունը  դառնալու է հակաթուրքական

ԱՄՆ-ում ստեղծված «Թուրքիայի ժողովրդավարացման» նախաձեռնությունը ճնշումներ է բանեցնելու Թուրքիայի վրա։

«Ամբողջ պրոցեսը հակաթուրքական է լինելու, հակաէրդողանական, ավելի ճիշտ։ Նպատակը՝ էրդողանին թուլացնելն է, ու էս առումով այս նախաձեռնոթյունը դառնալու է հակաթուրքական, ավելի ճիշտ, հակաէրդողանական ձևաչափ։ Մասնակիցները ամերիկյան իշխանության հետ նույն գծի մեջ են լինելու»,- կարծում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այս ձևաչափում ընդգրկված են ամերիկյան բավականին ազդեցիկ գործիչներ ու նախկին պաշտոնյաներ․ Ջոն Բոլթոն, Ջեբ Բուշ, սենատոր Լիբերման, ԿՀՎ 2-րդ դեմք, Իտալիայի նախկին արտգործնախարար, թուրք ընդդիմադիրներ, հանրապետականներ ու դեմոկրատներ։

Հիշեցենք, որ երբ տարիներ առաջ կար Թուրքիայի՝ ԵՄ-ի հետ անդամակցման ծրագիր, նմանատիպ մի ժողովրդավարացման գործընթաց և ճնշումներ Եվրոպան էր գործարկում ՝ երկրի ժողովրդավարացման տարբեր պահանջներ դնելով։ Արդյունքում ոչինչ չստացվեց և Թուրքիան ոչ միայն հրաժարվեց Եվրամիություն մտնելուց, այլև ավելի ոչ ժողովրդավարական դարձավ։

Սուրեն Սարգսյանն այս առնչությամբ ասում է․ «Թուրքիան, առհասարակ, փոխվել է, սա նույն Թուրքիան չէ, ինչ անգամ 5 տարի առաջ էր։ Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգն էլ արմատապես փոխվել է, Թուրքիան որոշել է դառնալ ոչ թե Եմ անդամ, այլ իսլամական աշխարհի առաջնորդ։ Եվ դրանից էլ բխում է իր արտաքին քաղաքականության ամբողջ տրամաբանությունը։ Դրա համար էլ փորձում է կլանել Ադրբեջանը, այլ թուրքական պետություններ»։

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ այս անգամ էլ նույն բանը ստացվի, միջազգայնագետն ասում է․ «Չեմ կարծում, որովհետև արդեն անհնար է Թուրքիային հետ բերել, Թուրքիան գնում է ուրիշ ճանապարհով՝ դեպի իսլամացում, որպես իսլամական պետություն և որպես իսլամական պետությունների առաջնորդ։ Նա ինքնուրույն խաղացող է, որը լուրջ հակասություններ կարող է ունենալ բոլորի հետ»։

Հաշվի առնելով Իսրայել-ԱՄՆ հարաբերությունները, ի՞նչ կտան այդ ճնշումները Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կոնտեքստում։ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ այստեղ խնդիրը պետք է դիտարկել այն կոնտեքստում, որ Իսրայելը արաբական երկրների հետ սկսել է հարաբերություններ հաստատել և խորացնել։ Սա բացառիկ բան է, որ տեղի ունեցավ Թրամփի վարչակազմի օրոք։ «Այսինքն՝ Իսրայելն էլ ունի տարածաշրջանային իր շահերը, որոնք որոշ տեղերում Թուրքիայի հետ համընկնում են, որոշ տեղերում՝ հակասում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image