Ժամանց

Ակնարկել է, որ կարող է ավարտել իր երաժշտական կարիերան

Ակնարկել է, որ կարող է ավարտել իր երաժշտական կարիերան

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում ունեցած մենահամերգի ժամանակ՝ ՌԴ ժողովրդական արտիստ, երգիչ Գրիգորի Լեպսը ակնարկել է, որ հնարավոր է, համարում, որ մի երկու տարուց կարող է ավարտել իր երաժշտական կարիերան։ Այս մասին հայտնում է MK-ն։

«Ես երեւի մի ալբոմ էլ ձայնագրեմ մի երկու տարուց։ Եթե Աստված կամենա»,- ասել է արտիստը։

Նա նշել է, որ այն կանվանի «Վերջին կայսրը» եւ ամենայն հավանականությամբ՝ դրանով էլ կավարտի իր երաժշտական կարիերան։ Լեպսը հույս է հայտնել, որ ամեն բան իր մոտ կստացվի։ Նա նկատել է, որ երկրպագուները կկարողանան իհարկե հաղթահարել իր հեռանալը բեմից, հավելելով, որ բնական է, ժամանակը կգա եւ նոր ու մոտիվացված արտիստներ կբարձրանան բեմ։

«Ժամանակն ամեն բան կդնի իր տեղը»,- ասել է Լեպսը։

Լրահոս

Ամենաընթերցված

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...

×
Gallery Image