ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր, ՌԴ ԱՀԾ գնդապետ Անդրեյ Բեզրուկովի կարծիքով՝ Ռուսաստանը կարող է ապրել պատերազմի պայմաններում ևս 20-30 տարի։
Նրա խոսքով՝ աշխարհն արդեն մտել է գլոբալ հակամարտության փուլ։
«Ռուսաստանը ևս 20-30 տարի կապրի պատերազմի պայմաններում։ Աշխարհն արդեն գտնվում է գլոբալ հակամարտության փուլում, և հաջորդ 20 տարիները Ռուսաստանի համար կլինեն մշտական բախման ժամանակաշրջան», - հայտարարել է Բեզրուկովը։
Ըստ ռուսաստանցի գործչի, առջևում Ասիայում պատերազմների, կենսաբանական պատերազմի և անօդաչու թռչող սարքերի պատերազմի դարաշրջանն է։