Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի շենք են ներխուժել դիմակավորված իրավապահները և ընդդիմադիր գործիչներին դատող դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատասենյակ մտել։
Բարձրագույն դատական խորհրդից չմեկնաբանեցին լուրը` նշելով, որ այս պահին տեղեկատվություն չունեն։
Հիշեցնենք` ավելի վաղը «Հրապարակ»֊ը գրել էր, որ դատավորի գլխին սև ամպեր են կուտակվել, նրան հեռացնելու են համակարգից։
Նշենք նաեւ, որ Արտուշ Գաբրիելյանը Փաշինյանի սիրելի դատավորներից է։ Նրա միջոցով իշխանությունը բանտ էր ուղարկում ընդդիմադիրներին։
Մանրամասները` ավելի ուշ։