Հասարակություն

Աշխատանքի վայրով Նիկոլի համար փողոց ենք փակել, բայց հիմա նկարեք, թող սաղ աշխարհով խայտառակ լինի

Աշխատանքի վայրով Նիկոլի համար փողոց ենք փակել, բայց հիմա նկարեք, թող սաղ աշխարհով խայտառակ լինի

Խայտառակ եղանք, այ մարդ։ Էս ի՞նչ են անում։  Թուրքը նայում է, ասում՝ մի հատ շենքի համար հային հանում, շենքից դուրս են գցում։ Ինչի համար են էսքան ոստիկան բերել լցրել ստեղ, չենք հասկանում, խիղճ ունե՞ն, թե՞ չէ։ Երեխեք կան շենքում ապրող լիքը, ո՞նց կարելի է սենց բան անել։

Այս մասին քիչ առաջ ՊՆ նախկին շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում ՊՆ նախկին մասնաշենքում, կան նաև բերման ենթարկվածներ։ Այս պահին Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին մասնաշենքում ոստիկանական հսկայական ուժեր են կուտակվել, փորձում են մասնաշենքում բնակություն հաստատած քաղաքացիներին հեռացնել շենքից։

«Դե միացրեք, նկարեք, թող սաղ աշխարհը տեսնի, Նիկոլի վրա ծիծաղի։ Մենք ամողջ աշխատանքի վայրով Նիկոլի համար պայքարեցինք, ասում էր՝ դուխով, դուխով, սրա ի՞նչ է դուխով, ոչ մի դուխով էլ չկա»,- հավելեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image