Ժամանց

Ով է տարվա լավագույն ֆուտբոլիստն, ըստ ՖԻՖԱ-ի

Ով է տարվա լավագույն ֆուտբոլիստն, ըստ ՖԻՖԱ-ի

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «ՊՍԺ»-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ, ըստ  ՖԻՖԱ-ի վարկածի։ Անցյալ սեզոնին՝ Դեմբելեն «Պարի Սեն-Ժերմենի» կազմում նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնությունը, ֆրանսիական Գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաեւ՝ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։

Բացի այդ, ֆրանսիական «գրանդի» կազմում նա հասավ մինչեւ ակումբային Աշխարհի առաջնության եզրափակիչ։ Նա նաեւ արժանացել է 2025 թվականի «Ոսկե գնդակի»։ Դեմբելեն 28 տարեկան է։ Նախորդ սեզոնին մասնակցել է 53 մարզական հանդիպման բոլոր մրցաշարերում, աչքի ընկել 35 գոլով եւ 16 արդյունավետ փոխանցմամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image