Այլ

Պետական դրոշը սահմանիդ վրա դիր․․․

Պետական դրոշը սահմանիդ վրա դիր․․․

Երբ մի պետություն՝ ինչպես այսօր Հայաստանը, ոչ միայն իր սահմանագծին, այլ բառացիորեն՝ սեփական հողի վրա, թույլ է տալիս տեղադրել Ադրբեջանի դրոշը ու ստիպված է ընդունել դա որպես «իրավիճակ», իրականում տեղի է ունենում շատ ավելի ահավոր բան. պետության սիմվոլիկ տարածքը նեղանում է՝ մինչև անհնարին չափեր և հենց այստեղ է սկսվում ամբողջ աբսուրդը։ Այն տարածքները, մարտավարական դիրքերը, որոնք հայկական էին, այսօր ծածանվում են ադրբեջանական դրոշներով. պետությունն իր դրոշը այլևս չի կարող կախել այնտեղ, որտեղ իրականում պետք է։

Ու քանի որ սեփական տարածքում տեղ չկա, իշխանությունը՝ հանձինս Փաշինյանի, փնտրում է «ապաստան». պետությունն այլևս չի կարող իրական տարածքում կանգուն մնալ և ստիպված է տեղափոխել իր սիմվոլը՝ դրոշը, այնտեղ, որտեղ այն ուժ չունի, բայց հնարավոր է տեսանելի լինի հասարակության աչքին։ Սա խոսում է պետության թուլացման մասին. երբ պետությունը կորցնում է իրական տարածքը, սկսում է հավակնել սիմվոլիկ տարածքին. դա վերջին դուռն է, որտեղ կարող է պահպանել իր դրոշը և ցույց տալ, որ հայկականը դեռ կա, պետությունը դեռ կա։

Իրականում, պարտությունը թաքցնելու համար պետությունը փորձում է օգտագործել սուրբ տարածքը որպես վերջին հնարավորություն. հայկական դրոշը, երբ չի կարող պահպանվել հայրենի հողի վրա, բերվում է Եկեղեցի. ոչ թե հավատքը կամ հոգևոր ուժը զորացնելու, այլ սեփական պարտությունը քողարկելու համար։

Այն երկրներում, որտեղ պետականությունը ամուր է, պետությունը որոշում է իր տարածքը, որդեգրում է իր դրոշը, պաշտպանում է իր սահմանը, իսկ Եկեղեցին շարունակում է իր հոգևոր առաքելությունը. իսկ այն երկրներում, որտեղ պետությունը չի կարող իրական տարածքը պահել, սկսում է զավթել սիմվոլիկ տարածքը. հենց սա է այսօր մեզ մոտ՝ քաղաքական նախաձեռնություն, որը սիմվոլիկ դաշտը վերահսկելու և սեփական պարտությունը քողարկելու փորձ է։
Ժամանակակից աշխարհում պետական-կրոնական սիմվոլների խառնուրդը համարվում է անընդունելի. Եկեղեցիները ոչ մի երկրում չեն օգտագործում պետական դրոշ, առավել ևս՝ մուտքի մոտ կամ ներսում. դրա պատճառը պարզ է՝ կրոնական տարածքը չպետք է դառնա պետական քարոզչության վայր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image