Գյումրիում այսօր՝ հունիսի 7-ի վաղ առավոտից, իրավապահ համակարգի ներկայացուցիչները ակտիվ գործողություններ են սկսել, որոնց շրջանակներում արդեն իսկ կան ձերբակալվածներ և բնակարանների խուզարկություններ։
Մեր ունեցած տեղեկություններով՝ իրավապահները ձերբակալել են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հասմիկ Սահրադյանին։ Զուգահեռաբար, ուժայինների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
Վաղ առավոտյան ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ներխուժել են վերջինիս բնակարան։ Այս պահին Կարապետ Պողոսյանի բնակարանում իրավապահները խուզարկություն են իրականացնում։