Հասարակություն

Կիրանցի բնակիչներին Փաշինյանը 2023թ. ապրիլի 21-ին կոչ էր անում. «ժողովուրդ ջան, տուն կառուցեք»

Կիրանցի բնակիչներին Փաշինյանը 2023թ. ապրիլի 21-ին կոչ էր անում. «ժողովուրդ ջան, տուն կառուցեք»

2023 թվականի ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում խոսում էր Կիրանցի ու Աճարկուտի, Սյունիքի մասին: Նա կոչ էր անում սահմանամերձ գյուղերի բնակիչներին` տներ կառուցել: Խոստանում էր, որ կառավարությունը նրանց վարկեր կտա` արտոնյալ, եւ հորդորում էր «ժողովուրդ ջան, եթե հող ունեք` տուն կառուցեք»: Կամ 2023-ին նա չգիտեր, որ Կիրանցից հողեր է հանձնելու Ադրբեջանին եւ այսօրվա «կրուտիտները», թե` այդ հողերը Ալմաթիի հռչակագրով են Ադրբեջանինը, դրանք երբեք հայկական չեն եղել, պարզ ստախոսություններ են` հող հանձնելը արդարացնելուն ուղղված: Կամ` գիտեր, որ այդ հողերը մեկ տարի անց հանձնելու է Ադրբեջանին եւ հատուկ էր ասում` ջտներ կառուցեք, որ այդ տներով հանդերձ` տարածքները հանձնի իր ադրբեջանցի «եղբորը»: Ահա բառացի այն ելույթը, որը հնչել է ԱԺ ամբիոնից 21.04.2023 թ.

«Ես Գեղամ Նազարյանի ելույթը լսեցի և հույս ունեի, որ ինքը մի թեմայի կանդրադառնար, բայց ինքը չանդրադարձավ... որ այսօր կառավարությունը, այդ թվում՝ իր հարցուպատասխանի շնորհիվ, հետևյալն է ասում, այդ թվում՝ Սյունիքին, այդ թվում՝ այդքան թվարկված Աճարկուտին ու Կիրանցին, բոլոր սահմանամերձ, սահմանապահ մարզերին: Ասում է՝ ժողովուրդ ջան, եթե հող ունեք, տուն կառուցեք, Կառավարությունը ձեզ 16 մլն դրամ է տալիս և փակում է ամբողջ գումարը 5-10 տարվա ընթացքում, տոկոսն էլ հետը, տուն կառուցեք սահմանամերձ բնակավայրում: ...մենք ծրագիրն ընդունել ենք, դուք ասել եք, որ լավ չի աշխատում ծրագիրը, պետք է լավարկել: Լավարկել ենք: Ինչի՞ համար ենք լավարկել… այդ թվում` ի հիշատակ մեր ընկած զինվորների»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image