Հասարակություն

Անժելա Թովմասյանին մտածված թիրախավորել են

Անժելա Թովմասյանին մտածված թիրախավորել են

Ինչպես ավելի վաղ գրել ենք, Երևանի տարբեր փողոցներում այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ իրականացվեցին՝ ի աջակցություն տավուշցիների։ Քաղաքացիները փակել էին նաեւ Չարենցի փողոցը` ՆԳ նախարարության հարակից հատվածում, որտեղ ներկա էր նաեւ Hayeli.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանը, ում ոստիկանները` բիրտ ուժի կիրառմամբ փորձեցին բերման ենթարկել:

Մեր լրագրողը նկատել է, որ Թովմասյանը ակտիվ գործողություններ չի արել անգամ այն ժամանակ, երբ մի խումբ ոստիկաններ շարժվել են նրա ուղղությամբ եւ փորձել են` քաշքշելով խցկել ոստիկանական ավտբուս: Տեղում իրենց աշխատանքը կատարող լրագրողները ոստիկաններին հայտնել են, որ մամուլի աշխատակցին, խմբագրի են փորձում բերման ենթարկել, սական նրանք շարունակել են քաշքշել՝ տպավորություն ստեղծելով, որ ի սկզբանե մտածված թիրախավորել են «Հայելի» ակումբի ղեկավարին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image