Քաղաքականություն

Գրեթե բախման շեմին

Գրեթե բախման շեմին

Թվում էր երեկ ռուս-ուկրաինական ճգնաժամի հիմնական քննարվող թեման լինելու էր նախորդ օրը ուշ երեկոյան ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից հայտարարված պատժամիջոցները: Սակայն երեկ դեռ կեսօրից առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինայում նախագահի հրամանագրով պահեստազորայինների որոշ կատեգորիաներ զորակոչում են ակտիվ ծառայության, Զելենսկին ռադային դիմեց 30-օրյա ռազմական դրություն հայտարարելու հարցով եւ կոչով դիմեց Ռուսաստանում գտնվող ուկրաինացիներին, որպեսզի նրանք վերադառնան Ուկրաինա:

Ինչպես երեկոյան հայտնի դարձավ բոլոր այս ռազմական սցենարով զարգացումների տրամաբանությամբ կատարված քայլերը բացատրվել ում են նրանով, որ ըստ արեւմտյան` ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետախուզական տվյալների Մոսկվան Ուկրաինայի սահմանների շուրջ կուտակած իր շուրջ երկու հարյուր հազարանոց զորակազմը բերել է այն բարձագույն պատրաստություն վիճակին, որին կարող էր բերել, անգամ ռազմական հոսպիտալներն են տեղակայված: Ընդսմին երեկ նոր զգալի ուժեր եւ զինտեխնիկա է ավելացվել նաեւ չորրորդ ուղղությունում (Բելառուսում, Ղրիմում եւ Դոնբասին սահմանակից Ռոստովի մարզում կուտակված զորքերից բացի)` Խարկովի ուղղությամբ, որ Ուկրաինայի հյուսիս-արեւելքում է:

Սահմանից ընդամենը 30կմ հեռավորության վրա գտնվող Բելգորոդ քաղաքից համարյա մինչեւ սահման զինտեխնիկայի շարասյուներ են կանգնեցվել: Վերջապես բախման մռայլ նախանշաններից մեկն էլ այն է, որ Ռուսաստանը երեկ Կիեւից տարհանում էր իր դիվանագիտական առաքելությունը: Այդուհանդերձ, բարեբախտաբար, դեռ հրթիռներ դեռ չեն արձակվել, կրակահերթեր չեն հնչել բախումներ չեն եղել, իսկ դա դեռ թույլ, բայց հույս է, որ կարող է բախումը կանխվել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image