Հասարակություն

Մեղադրյալի կարգավիճակ ունեցողներ չկան

Մեղադրյալի կարգավիճակ ունեցողներ չկան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Վերջիններիս  հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի ( Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)) և 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը)։

ՀՔԾ-ից «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ նախաքննություն է կատարվում, մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image