Հասարակություն

Համայնքապետարանի շենքի բացմանը մարզպետին չեն հրավիրել․ լուսանկարներ

Համայնքապետարանի  շենքի բացմանը մարզպետին չեն հրավիրել․ լուսանկարներ

Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավորությամբ բացվեց համայնքապետարանի նորակառույց շենքը, ինչը, թվում էր, պետք է մեկտեղեր մարզային և համայնքային իշխանություններին։ Սակայն ուշագրավ էր, որ Սյունիքի մարզպետը հրավիրվածների թվում չէր։

​Այս փաստը վկայում է մարզկենտրոնի ու մարզային ղեկավարության միջև առկա հակասությունների մասին։ Կապանի իշխանությունը, Գևորգ Փարսյանը, ըստ էության, բացահայտորեն մերժում է Սյունիքում «զբոսաշրջիկի» կարգավիճակ ունեցող մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։

​Սովորաբար համայնքների կողմից ներկայացված և համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի հաջողությունները մարզպետը վերագրում է անձամբ իրեն։ մՍակայն Կապանում այս սցենարը չի անցնում։
​Կապանը թույլ չի տալիս, որ իր իրականացրած աշխատանքի հաշվին որևէ մեկը սեփական փիառն անի։ Այստեղ հստակ գիտեն սեփական աշխատանքի գինը և պատրաստ չեն հանդուրժել «տուրիստներին», ովքեր հիշում են համայնքի մասին միայն այն ժամանակ, երբ պետք է ժապավեններ կտրել կամ պատրաստի արդյունքը սեփականաշնորհել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image