Այլ

Ազերիական հողերի 20 տոկոսն է ազատագրվել օկուպացիայից․ Իրանի դեսպան

Ազերիական հողերի 20 տոկոսն է ազատագրվել օկուպացիայից․ Իրանի դեսպան

Իրանական «Իռնա» տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Մուսավին։ 

«Երկու երկրների վճռականությունը հետագա երկկողմ կապերը խթանելն է», - ասել է Մուսավին Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի և Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման հիմնադրամի պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ:

«Դեսպանը կոչ է արել ընդլայնել առևտրային կապերը Ազերիական Հանրապետության հետ», - գրել է «Իռնա»-ն:

Դեսպանը նշել է, որ «ազերիական հողերի 20 տոկոսն է ազատագրվել օկուպացիայից», ու խորհրդանշական 20 տոկոս աճի կոչ արել Թեհրանի և Բաքվի տնտեսական համագործակցության համար: «Ադրբեջանը պատրաստ է հյուրընկալել իրանական ընկերություններին ու մասնավոր հատվածներին», - ընդգծել է Մուսավին:

«Ադրբեջանը Կասպից ծովի արևմուտքում ծովափնյա երկիր է և Իրանի հյուսիսային հարևանը», - գրել է իրանական լրատվական գործակալությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image