Մշակույթ

2026-ից գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալները կվերանայվեն

2026-ից գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալները կվերանայվեն

ՀՀ կառավարությունն օրեր առաջ հավանություն է տվել գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխության նախագծին: Ըստ այդմ, 2026 թվականին գիտական համակարգում աշխատողների նոր ատեստավորման գործընթաց է նախատեսվում` նոր պահանջներով, որից ելնելով՝ կվերանայվեն նաեւ գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալները:

Թե 2026-ից ինչպե՞ս են վերանայվելու գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալները, ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն ասում է․ «Նկատի ունեն հետեւյալը, որ փիլիսոփայական տեսանկյունից կարող են լինել վատ եւ լավ աշխատող ինստիտուտներ, եւ անհրաժեշտ է ինչ-որ կերպ գնահատել, թե որն է լավ աշխատող եւ վատ աշխատող ինստիտուտը, ու համապատասխան ձեւով ֆինանսավորել․ լավ աշխատող ինստիտուտներին հավելյալ ֆինանսավորում տալ՝ խրախուսելու, զարգանալու համար, իսկ չափազանց վատ աշխատող ինստիտուտների դեպքում գնալ այլ ճանապարհով՝ միավորում, լուծարում եւ այլն»։

Գնահատման ի՞նչ մեխանիզմներ են լինելու, ո՞վ եւ ինչպե՞ս է գնահատելու գիտական կազմակերպությունների արդյունավետությունը։ «Այդ կարգը դեռ մշակվում է, որը դեռեւս հաստատված չէ եւ մշակման փուլում է գտնվում, բայց ենթադրաբար կարող եմ ասել մեկ ակնհայտ կետ, որը կարեւոր էլ չէ, թե ով կիրականացնի, դա մեկ գիտնականին ընկնող հրապարակումների թիվն է այդ ինստիտուտում։ Պատկերացրեք, եթե կա գիտահետազոտական կազմակերպություն, որտեղ 10 գիտնականին է ընկնում տարեկան մեկ հրապարակում, ապա ակնհայտ է, որ սա շատ վատ է։ Ակնհայտ է նաեւ, որ եթե 10 գիտնականին ընկնում է 30 հրապարակում, ապա սա արդեն շատ լավ է։ Հիմա ինչ-որ թիվ կարելի է ֆիքսել, որը միշտ ստուգվող է միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների հիման վրա, հետեւաբար՝ սա կլինի չափորոշիչներից մեկը, այդտեղ կլինի պատենտների, արտոնագրերի թիվը եւ այլն․․․․ այսինքն՝ ցանկալի է, որ հնարավորինս մտցվեն օբյեկտիվ ցուցանիշներ, որոնք հնարավորինս քիչ ենթակա լինեն սուբյեկտիվ միջամտությունների։ Կմտցվեն ինստիտուտների տարակարգումներ, որն ընդունված բան է գիտական ոլորտում»,- ասում է Ա․ Իշխանյանն ու նկատում, որ մինչ այս Հայաստանում գործել է ֆինանսավորման 3 ձեւ՝ բազային ֆինանսավորում, որն անհրաժեշտ է տվյալ ինստիտուտի նվազագույն գոյությունը պահպանելու համար․ «Դիցուք, կոմունալ ծախսեր, աշխատավարձեր, ինչպես նաեւ կա թեմատիկ ֆինանսավորման ձեւը, դրանք առանձին մրցույթներ են, որոնք հայտարարում է Գիտության պետական կոմիտեն, որոնք կարող են լինել տարբեր բնույթի, ու այդ դրամաշնորհները շահողները, ապա նրանք բավական էական լրացուցիչ ֆինանսավորում են ստանում՝ ի հավելումն բազայինի»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image