Քաղաքականություն

Ադրբեջանը մտադիր է փակել ԿԽՄԿ-ն. ի՞նչ է լինելու հայ գերիների հետ

Ադրբեջանը մտադիր է փակել ԿԽՄԿ-ն. ի՞նչ է լինելու հայ գերիների հետ

Ադրբեջանի կառավարությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու հրաման է տվել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Կարմիր Խաչը տեղեկությունը հաստատել է։

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը ծանուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) երկրում իր գրասենյակը փակելու մտադրության մասին։

Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ 

Ինչպես արդեն գրել ենք, Բաքվում պահվող մեր գերիները բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հույսին են թողնված։

«Հրապարակի» հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաստատեց տեղեկությունը` նշելով, որ կազմակերպությունը ծանուցվել է այդ մասին և անհանգստացած է։ Այժմ Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումներումներ են ընթանում, որոնք կոնֆիդենցիալ բնույթի են։

Հարցին՝  կազմակերպությունը ունի՞ հնարավորություն իր առաքելությունը իրականացնել այն երկրում, որը կազմակերպության անդամ չէ, Զառա Ամատունին արձագանքեց` եղել են նման նախադեպեր, բայց մեր հնչեցրած հարցի համատեքստում ոչինչ ասել չի կարող։

Հիշեցնենք,  Բաքվում պահվող հայ գերիները, մասնավորապես, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը խոշտանգումների է ենթարկվում Ադրբեջանի բանտերում։ Այս մասին նախ ահազանգել էր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը, ահազանգից բացի Վարդանյանի դեմքին շինծու դատավարության կադրերից բռնության հետքեր` կապտուկներ եւ վերք էր երևացել, նույն կերպ արձանագրվել էր, որ Բակո Սահակյանի դեմքին ևս բռնության հետքեր կան, կոտրված էր նրա ատամնաշարը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image