Քաղաքականություն

Կա իրավիճակից դուրս գալու երկրորդ տեսակետը, որն առաջարկում են ազգային ուժերը․ Սաղաթելյան 

Կա իրավիճակից դուրս գալու երկրորդ տեսակետը, որն առաջարկում են ազգային ուժերը․ Սաղաթելյան 

Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված մամուլի ասոuլիսում հայտարարեց՝ գաղտնիք չէ, որ այսօր Արցախը, Հայաստանը եւ հայ ժողովուրդը գտնվում են պատմական եւ ճակատագրական փուլում, մեր զույգ հայկական պետությունները դիմագրավում են շատ ծանր մարտահրավերներ եւ այս պայմաններում հասարակության մեջ կա երկու հիմնական տեսակետ: 

Մի տեսակետի հեղինակն, ըստ Սաղաթելյանի, այսօրվա իշխանություններն են, որոնք ասում են, թե նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով ավարտված պատերազմն այլևս դատավճիռ է, մենք չունենք որեւէ ռեսուրս եւ հնարավորություն ստեղծված իրավիճակից դուրս գալեւ եւ մեր հանրությանն առաջարկում են նոր կորուստների և զրկանքների գնով գնալ ինչ-որ երևակայական խաղաղության հետևից: 

«Ըստ էության՝ առաջարկում են զիջել հայրենիքի մի մասը, մնացած մասը փրկելու համար»,-ասաց Սաղաթելյանն ու շարունակեց․

«Եվ կա իրավիճակից դուրս գալու երկրորդ տեսակետը, որն առաջարկում են ազգային ուժերը եւ ժողովուրդը. դա պայքարի օրակարգն է: Դա այն է, որ նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, չպետք է համակերպվել ստեղծված իրավիճակից, հայրենիքի մի մասը զիջելով կզիջենք ամբողջը եւ օրվա իշխանության առաջարկած ճանապարհը ըստ էության, կործանարար է: Մենք առաջարկում ենք համախմբել ողջ հայ ժողովրդի ներուժը, վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը, մոբիլիզացնել համահայկական բոլոր հնարավոր ռեսուրսները եւ լծվել հայրենիքի պաշտպանության, անվտանգության եւ վերականգնման գործին»:

Սաղաթելյանի խոսքով՝ այն, ինչ երեկ տեղի ունեցավ Արցախում, պատմական իրադարձություն էր, կարեւոր արձանագրում՝ ի լուր ամբողջ աշխարհի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image