Իրանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի հարցը շուտափույթ լուծում կստանա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով։
Այս մասին ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանը միշտ շեշտդը դրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի խաղաղ կարգավորման վրա: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև առկա տարաձայնություններին»,- ասել է նա։
Քանաանին նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է անհարկի լարվածության վերացում։