Միջազգային

Ուզում են վերականգնել Մոսկվա-Կիեւ բանակցային հարթակը

Ուզում են վերականգնել Մոսկվա-Կիեւ բանակցային հարթակը

Թուրքիան ակտիվ աշխատանքներ է իրականացնում՝ վերականգնելու համար Ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային հարթակը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։

Զուգահեռաբար՝ Էրդողանն ասել է, որ ներկայումս այդ ուղղությամբ ինտենսիվացվել են դիվանագիտական ջանքերը։ Էրդողանն ասել է, որ իր երկիրը ակտիվորեն քայլեր է ձեռնարկվում, որպեսզի Ուկրաինական պատերազմն ավարտվի եւ հաստատվի կայուն եւ ամուր խաղաղություն եւ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են կատարվում՝ պրոցեսին նոր դիվանագիտական ազդակ հաղորդելու համար։

Հիշեցնենք, որ 2025 թվականին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղղակի բանակցությունների երեք ռաունդներ են տեղի ունեցել։ Անկարան բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների եւ գագաթնաժողովի համար՝ հանուն Ուկրաինական ճգնաժամի կարգավորման։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

×
Gallery Image