Տասնամյակներ շարունակ Հայաստանում տեղի են ունեցել սպանություններ, որոնք չեն բացահայտվել, մեղավորները չեն պատժվել` չնայած բազում հավաստիացումներին։ Այդ սպանություններն ունեցել են կա՛մ քաղաքական աստառ, կա՛մ էլ նրանց իրագործողների եւ պատվիրատուների հետեւում կանգնած են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչի պատճառով էլ դրանք կոծկվել են, չի ընթացել պատշաճ քննություն, անպատասխան են մնացել իրավապաշտպանների արծարծած հարցերը։ Նոր իշխանությունների օրոք կան սպասելիքներ, որ այդ սպանություններն էլ կբացահայտվեն, մեղավորներն էլ կպատժվեն։ 2013թ․ ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի առջեւ աջ քունքի շրջանում ստացված հրազենային վնասվածքից սպանվեց գյուղապետ, ազատամարտիկ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից, դաշնակցական Հրաչ Մուրադյանը։ Նվիրյալ ազատամարտիկի սպանությունը ցնցել էր ոչ միայն իր կուսակից ընկերներին, նրան ճանաչողներին, այլեւ համագյուղացիներին։ Նույն օրը ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի (սպանություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազնեից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։
Դեպքից երկու օր անց, ապրիլի 4-ին, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները։ Հաջորդ օրը Արայիկ Պետրոսյանը կալանավորվեց, նրան մեղադրանք առաջադրվեց, իսկ Արտակ Պետրոսյանը երկու օր անց ազատ արձակվեց։ Ապրիլի 15-ին նա կրկին ձերբակալվեց՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով, նրա նկատմամբ առաջադրվեց մեղադրանք։ Այդ գործով Արտակը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, սակայն համաներման ակտով ազատ արձակվեց։ Իսկ Արայիկին առաջադրված խափանման միջոց կալանավորումը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը, մեզ հետ զրույցում ասում է, որ գործը սառեցված վիճակում էր, իրենք մոտ մեկ ամիս առաջ բողոք են գրել ՀՀ գլխավոր դատախազություն, որ այն վերաբացվի։ «Հիմա գործը վերաբացել են, նոր քննություն է ընթանում։ Գլխավոր դատախազություն, քննչական ծառայություն, ամեն տեղ էլ դիմել ենք, ասել են, որ գործը վերաբացել են»,- ասաց Հակոբ Մուրադյանը։ Հետաքրքրվեցինք, թե ՀՅԴ-ն ինչ մոտեցում ունի իր կուսակից ընկերոջ գործի վերաբացման վերաբերյալ, հետամո՞ւտ է, որ լինի անաչառ քննություն։
«Սկզբնական շրջանում հենց ՀՅԴ-ն սկսեց այս գործի վերաբացման գործընթացը, հանդիպեց Գլխավոր դատախազի հետ, գործը կամաց-կամաց շարժվեց տեղից, երեւում է, որ Գլխավոր դատախազությունն ընդառաջել է»,- նշեց մեր զրուցակիցը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման մասին մեզ ներկայացրեց հետւեյալ պարզաբանումը․ «Այս տարվա hունիսի 6-ին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազության ստորաբաժանումներին տրվել է հանձնարարություն՝ ուսումնասիրել կասեցված սպանության և սպանության փորձերի քրեական գործերով նյութերը և բավարար հիմքեր լինելու դեպքում դատախազական ներգործության միջոցների գործադրմամբ նպաստել նման գործերով, այդ թվում նաև Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, կասեցված վարույթների վերսկսմանը: Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազությունում կազմակերպվել է այդ գործով տուժող կողմի և ՀՅԴ ներկայացուցիչների ընդունելություն: Արդյունքում քրեական գործով վարույթը վերսկսվել է, գործով քննիչին տրվել են սպանության հանգամանքների պարզման ուղղությամբ քննչական և դատավարական այլ գործողություններ կատարելու ցուցումներ, իսկ ոստիկանությանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու հանձնարարություններ, այսինքն այս պահին իրականացվում է ակտիվ նախաքննություն»:
**Թագուհի Հակոբյան**