ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի։ Այս մասին քիչ առաջ տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
Հիշեցնենք, որ երեք թեկնածու է ինքնաառաջադրվել՝ գործող ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Փաշինյանը իր դիրքորոշումը չի հայտնել՝ ում է տեսնում այդ պաշտոնում, ասել է միայն, որ իշխող ուժում այսօր փակ, գաղտնի քվեարկություն է կինելու, ինքը նույնպես իր դիրքորոշումը կհայտնի եւ կտեղեկացնեն, թե ով է ընտրվել։