Քաղաքականություն

Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է նաև ներքաղաքական իրավիճակի մասին

Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է նաև ներքաղաքական իրավիճակի մասին

Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից։

«Վլադիմիր Պուտինը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - գրել է «Կրեմլինը»:

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ «Գոհունակությամբ նշվեց, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ»:

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում ՝ էներգետիկ ոլորտում:

«Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց հունիսին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին», - գրել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Նշենք, որ վարչապետի պաշտոնական կայքում որևէ խոսք չկա ներկա քաղաքական իրավիճակի և հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ։

«Այսօր՝ ապրիլի 24-ին, կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն ու ընթացիկ ծրագրերին,  տարածաշրջանային խնդիրներին», - գրված է մամուլի հաղորդագրության մեջ: 

Իսկ թե ինչու ներքաղաքական զարգացումների վերաբերյալ որևէ նշում չկա, ժամանակը ցույց կտա։ Գուցե ամաչում են գրել, որ իմքայլական վարչապետը Պուտինի հետ քննարկում է Հայաստանի ներքին քաղաքականությունը, մանավանդ Սյունիքից վտարվելուց հետո։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image