Միջազգային

Հակա-ահաբեկչական գործողություն Անկարայում․ եղել են բախումներ

Հակա-ահաբեկչական գործողություն Անկարայում․ եղել են բախումներ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հակա-ահաբեկչական գործողություն է իրականացվել։ Գործողության ընթացքում նաեւ զինված բախումներ են եղել զինյալների հետ։ Միջադեպի հետեւանքով զոհվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեկ զինյալ։ այս մասին հայտնում է Haber Global-ը։

Գործողությունը սկսվել է հետախուզական տվյալների հավաքագրումից եւ վերջնական անալիզից հետո։ Գործողության վայրը եղել է Խայմանի շրջանում, որտեղ պարզվել է, որ ԻՊ խմբավորման գրոհայիններ են թաքնվում։

Գրոհայինները հրազենային կրակ են բացել իրավապահների վրա եւ դիմադրություն ցույց տվել։ Փոխհրաձգության հետեւանքով մեկ զինյալ զոհվել է։ Եւս մեկը ստացել է վիրավորում։ Վիրավորում ստացած զինյալը զոհվածի կինն է եղել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց՝ ուժեղացված հսկողությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image