Հանրապետական պատգամավորները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են 7 օկուպացված/ազատագրված տարածքները Արդբեջանին վերադարձնելու պատրաստակամության մեջ:
Այնպիսի տպավորություն կա, որ այդ մարդիկ պարզապես մանկամիտներ են, քանի որ 10 տարի գտնվելով իշխանության մեջ, նրանք գլխի չեն ընկել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործ նախարար Էդվարդ Նալբանդյանը մշտապես բանակցել են նաև հենց այդ տարածքների վերադարձի խնդրի շուրջ: Եւ բանակցել են ոչ թե այն պատճառով, որ ազգի դավաճաններ են, այլ պարզապես Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ընթացակարգի էությունն է այդպիսին:
Մի՞թե սա նորություն է հանրապետականների համար: Վստահաբար ո՛չ: Բայց, եթե նրանք սկզբունքորեն դեմ են այդ փոխզիջմանը, ապա ինչու այսքան ժամանակ չեն ըմբոստացել իրենց կուսակցական հոր՝ Սերժ Սարգսյանի դեմ: Չէ՞ որ վերջինս այդ բանակցությունների ճարտարապետներից մեկն է:
Եւ վերջապես, արդյո՞ք Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ եղել են այնպիսի իշխանություններ, որոնք չեն բանակցել փոխզիջման շուրջ: Իհարկե չեն եղել ու չեն էլ լինի: Հնարավոր է և հակամարտությունը տասնամյակներ շարունակվի և 7 շրջանները այդպես էլ փոխզիջման առարկա չդառնան, բայց Հայաստանում երբևէ չի լինի այնպիսի վարչակազմ, որը բացահայտ կերպով կհայտարարի, թե հող չի տալու: Իսկ եթե այդպիսի արկածախնդիրներ գտնվեն, ապա նրանք հաստատապես չոր ապտակ կստանան ՄԱԿ-ի կողմից:
Հետևաբար, եթե Նիկոլն ինչ-որ մի օր վարչապետ ընտրվի, ապա Հայաստանի բոլոր մյուս իշխանությունների պես շարունակելու է բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ:
Հանրապետականները այսքանը չգիտե՞ն, իհարկե գիտեն, պարզապես նրանք նողկալի երեսպաշտներ են: Եթե երեսպաշտներ չլինեին, ապա Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու ժամանակ նրան կհարցնեին, թե պարոն վարչապետի թեկնածու, ինչու՞ եք Կազանում պատրաստակամություն հայտնել գնալ փոխզիջումների: Իսկ Արման Սաղաթելյանն էլ դեմ կքվեարկեր Սարգսյանի թեկնածությանը, քանի որ վերջինս մի առիթով հայտարարել է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ:
Քաղաքականություն
Եթե Նիկոլը վարչապետ ընտրվի, ապա շարունակելու է բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯