Տուրիստական բիզնեսի զարգացումն ու գրագետ կազմակերպումը թերեւս Հայաստանի համար պիտի որ կարեւորագույն, ինչու չէ՝ նաեւ ռազմավարական նշանակություն ունենային։ Բոլորը գիտեն՝ ժամանակակից աշխարհում զբոսաշրջությունը հիմնարար միջոց է, զորեղ գործիք, որի օգնությամբ ուղիղ իմաստով ճանաչվում են մշակույթներ, կենցաղավարություններ, աշխարհայացք։ Այլընտրանքային, նաեւ արկածային (էքստրեմալ տուրիզմ) զբոսաշրջության որոշակի դրսեւորումներ Հայաստանում կան։
Սակայն ակներեւ է, անզեն աչքով տեսանելի, որ այս ուղղության զարգացման տեմպերը ցածր են՝ բարձր գները, սպասարկման որակը նվազեցնում են զբոսաշրջիկների հետաքրքրությունը։ Այս օրերին Նովրուզ-Բայրամը տոնելու համար հիմնականում Իրանից Երեւան են ժամանել հարյուրավոր զբոսաշրջիկներ, որոնցից շատերը գուցե առաջին անգամ են այցելում Հայաստան, չգիտեն մեր պատմությունը, չգիտեն հայ-իրանական անցյալը։ Թերեւս այլընտրանքային զբոսաշրջության համատեքստում նրանց համար (եւ ոչ միայն նրանց, այլեւ տեղաբնակների) պատրաստվեր մի ուրույն երթուղի դեպի այն վայրերը, որոնք թույլ կտային վերաբացահայտել մեր ժողովուրդների հինավուրց կապերը։
Երեւանում պարսկական շրջանից քիչ բան է մնացել՝ Երեւանի խանության սարդարի նախկին նստավայրը, որ գտնվել է Էրեբունու ամրոցի հյուսիսարեւելյան մասում՝ Հրազդան գետի ձախ ափին, ամբողջովին ավերվել է 1914 թվականին։ Հենց այս նստավայրի սրահներից մեկում 1827 թվականին ռուս սպաների կողմից բեմադրվել է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը։
Սարդարի նստավայրի տարածքում կառուցված գինու գործարանում՝ ինչու չէ, կարելի է անգամ վիզուալ միջոցներով պատկերահանել այդ նույն սրահը, նույն նշանավոր բեմականացումը հենց Հրազդանի ափին՝ վերապատմելով, ներկայացնելով ողջ անցյալը։ Այդ ուրույն երթուղու հաջորդ գլխավոր կայանը կարող է լինել Կապույտ մզկիթը՝ Հին Երեւանից ժառանգություն մնացած մահմեդականների գեղեցիկ սրբավայրը, որը թերեւս իրանցի զբոսաշրջիկների համար ամենաճանաչելի ու սիրելի վայրերից է։ Եվ ապա՝ իմ ամենասիրելի այն հին շենքերից մեկը՝ հենց պարսկական շրջանից, քողարկված Տպագրիչներ-Թումանյան փողոցների արանքում, եռահարկ, հում, շառագույն աղյուսով պատված կամարաձեւ նախնական առաստաղով, տեղ-տեղ կիսավեր շինություն, ուր ընտանիքներ են բնակվում։ Այլընտրանքային զբոսաշրջության համար հետաքրքրական վայր կարող էր լինել նաեւ Ֆիրդուսը՝ այն սակավ պահպանված կամարակապ պատուհաններով քողտիկանման տները, ուր ժամանակին պարսիկ առեւտրականներ են բնակվել։ Ահա՝ իրանցի զբոսաշրջիկների համար այսպիսի քարտեզագրություն եմ պատկերացնում՝ վայրեր, տեղանքներ, թեկուզ մաշված, թեկուզ բեկորային ու նշանային, որոնք ունակ են ավելին փոխանցելու, ավելին տալու այս մարդկանց, քան մենք առհասարակ պատկերացնում ենք։
**Արամ ՊԱՉՅԱՆ**