Երեւանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած պատահարի ժամանակ եւ դրանից հետո, երբ դեպքի վայրից կային միացումներ ուղիղ եթերով, նաեւ զանազան դիրքերից արված տեսաձայնագրություններ, շատ մարդիկ (նրանց մեջ ամենախստահայացները՝ օտար ափերում բնակվող հայ ազգի անձինք) մեկնաբանություններ էին թողնում, ռեպլիկներ գրում՝ իրենց կարծիքը սեպելով, ամրագրելով, հանուր աշխարհին լսեցնելով իրենց ոգու ճիչն ու խորին մտահոգությունն այս իբր թե «ամոթալի» եղելության վերաբերյալ։ Ակներեւ է՝ նմանօրինակ իրողություններն անզուգական, մոլեգին խանդավառություն, կատաղի ոգեշնչում ու նոր զարթոնք են ներշնչում հեռու-մոտիկ ափերում բնակվող հայու ցավող սրտին, հայու ոգուն, հայու սիրուն, հայու արցունքներին։ Եվ, ահա, քննադատությունը, հայհոյանքը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին, ղեկավար շրջանակներին, քիչ հետո ամբողջովին վերաշրջվում է քննադատության, հայհոյանք առ ՀՀ քաղաքացի, որն էլ, ըստ մեկնությունների, մի սոսկալի, պատվազուրկ առանձնյակ է, ում հեռավոր ափերում ընկալում են որպես «ստրուկ, ծախված, կենդանի մեռել կամ մեռած կենդանի»:
Դիցուք, Ֆրոյդի խարխուլ ուսումնասիրություններից ենք ելնում, այսինքն՝ դուրս է գալիս, որ փաստացի այս վարվեցողությունը բխում է սեռական բնազդի եւ ինքնապաշտպանական կառույցի պահանջմունքներից՝ «հոգեւոր» սումբլիմում, որը կարող է եւ սթրեսահանի կենսական միջոց հանդիսանալ: Այդպես է, անգամ եթե այլ երկրի քաղաքացի ես, սակայն ներսումդ դեռ բաբախում է հավերժակյաց հայու գենը, միեւնույն է՝ ինքդ քեզ կշռավորելու, ինքդ քեզ իրականացնելու համար ԱՄՆ-ի, Անգլիայի, Ռուսաստանի, Ավստրալիայի քաղաքացիների հետ չես չափվի, այլ տարբերակ չկա՝ պիտի «ձերոնց» հիշես, «պիղծ կաստայի վերջին մասունքներին», որոնք մի պուտ հողում իրար գլխի դարս-դարս եղած հոգեվարքի մեջ թպրտում են, թպրտում, բայց այդպես էլ չեն մեռնում:
Ստրկության ճանապարհը երկար է, դժվար, գրեթե անանցանելի, արգահատելի, անպատվաբեր ճանապարհ է, անգամ եթե ՀՀԿ-ի ստրուկն ես, հինգ հազար դրամի, վախերի, սեփական մարմնի, լռության ու առաքինության, գաղափարի ու դատարկամտության ստրուկը… Հեռվից հեռու ի՞նչ եք զառանցում ձեր իսկ բնորոշմամբ «ստրկացածի» ականջին, որ արդյոք ձեր պատվասիրության ու ազատատենչության ճանապարհը նույն հնազանդության ու կախյալի ճանապարհը չէ՞: Հայաստանում տիրող կարգերից մոլեգնող համաշխարհիկ հայրենակից իրականում դու եւ ՀՀ քաղաքացին միմյանց հետ աղերսներ չունեք, այս ստրկությունը ձեր ստրկությունը չէ, մինչդեռ դուք ինքներդ եք ուզում, որ ձերը լինի, դուք ինքներդ եք կամովին խանդում, տենչում ու համեմատվում այդ ստրկության հետ՝ հայհոյելով մարդկանց աջուձախ, Սերժ Սարգսյանի իշխանությունն արժանի համարելով մի ողջ ժողովրդի: Բայց սա ամենեւին «Շատ մի ատիր, սիրել էլ կա» շրջված ասույթի իսկությունը չէ, սրա արմատները մինչեւ իսկ երկրաշերտի խորքերում չեն, հակառակը՝ ամենահարթ ու ամենաանապատային մակերեսի վրա են՝ անընդհատ, ամեն առիթով ծնվող ու մեռնող:
**Արամ ՊԱՉՅԱՆ**