Ընկերներ, ձեզ հայտնի է, որ մրցանակաբաշխություն էր հայտարարված «Գրքի պալատի» նախագծի համար: Մրցմանը մասնակցել են երկու ուժերը. մեկը՝ ճարտարապետ Պենը, եւ մյուսը՝ ճարտարապետներ Մազմանյանն ու Մարգարյանը: Պենը ներկայացրել էր նախագծման մի վարիանտ, իսկ Մազմանյանն ու Մարգարյանը ներկայացրել էին երկու վարիանտ: Սրանցից առաջին վարիանտը նախատեսում էր արտադրության հորիզոնական դասավորում, իսկ երկրորդ վարիանտը՝ ուղղահայաց: Ժյուրին, քննության առնելով նախագծերը եւ լսելով մասնագետների զեկուցումները, ավելի հարմար գտավ ընդունել հորիզոնական դասավորում ներկայացնող վարիանտը, որն արտադրական տեսակետից ավելի նպատակահարմար է:
Համեմատելով այդ երկու կողմերի նախագծերը՝ մենք կանգ առանք մի քանի կետերի վրա. մեկը հողամասի օգտագործումն է: Պենի նախագիծն ունի որոշ առավելություններ, բայցեւ ունի խոշոր բացեր: Երկու նախագծերում էլ արտադրական եւ հրատարակչական մասերը միատեսակ են: Երկուսն էլ հրատարակչական մասը տեղավորել են շրջանային զբոսայգու ճակատի կողմը, իսկ արտադրական մասը տանում են դեպի ետ: Ընկեր Պենը երկու անկյուններից տալիս է բաց մուտքեր դեպի առաջին պարտեզը եւ շենքը դասավորում է այնպես, որ երկու պատերից մեկն ավելի բարձր է, մյուսը՝ ավելի ցածր: Այդպես է նաեւ մյուս նախագծում (Մազմանյանի եւ Մարգարյանի)՝ այն տարբերությամբ, որ մուտքը դեպի բակի մի կողմից է միայն: Վերջիններիս մոտ շենքերի դասավորումը հողամասի վրա ավելի հավասար ու ավելի ձեւավորված է: Դրանք տալիս են մի ընդհանուր, մոնումենտալ կազմված ամբողջ շենքի տպավորություն, այսինչ ընկ. Պենի նախագծում զանազան եւ տարբեր շենքեր են, որոնք հաջող կերպով չեն շարադասվում: Բացի դրանից, ընկ. Պենի նախագիծն ունի այն բացը, որը հնարավորություն չի տալիս մեծացնել հրատարակչական մասը:
Իսկ մյուս նախագիծը (Մազմանյանի եւ Մարգարյանի) այս խնդիրը լուծել է ավելի հաջող, եւ, բացի այդ, տեխնոլոգիական պրոցեսներն էլ լավ են լուծված: Ես պետք է ասեմ, որ այս երկու նախագծերում էլ մի հիմնական բաց կա. այդ այն է, որ ռոտացիոն մասը տեղավորել են երկրորդ հարկում, իսկ սա անհարմար է, որովհետեւ մեքենաները ծանր են, եւ երկրորդ հարկ տեղափոխելն անհնար է: Նշանակում է՝ երկու նախագծերում էլ պետք է ռոտացիոն մասն իջեցնել ցած: Այնուհետեւ․ երկու նախագծերի բացերից մեկն էլ այն է, որ գրաշարական մասը լինոտիպից հեռու է. մեկն առաջադրանքի 50 տոկոսն է վերցրել, մյուսը՝ 16,8 տոկոսը: Սա խոշոր բաց է եւ կապված է հրատարակչական-վարչական եւ արտադրական շատ խոշոր դժվարությունների հետ: Իսկ մյուս նախագիծը լինոտիպի մասը ճիշտ է լուծել եւ ավելի նպատակահարմար է: Հետեւյալ խնդիրը ճարտարապետական հարցերն են ընդհանրապես: Այդ տեսակետից Մազմանյանի եւ Մարգարյանի նախագիծը կազմված է ավելի լավ, եւ տրված առաջադրանքները լուծվել են տալիս ավելի հաջող: Ընդհանուր առմամբ՝ շենքը հաջող է, մոնումենտալ, եւ այդ է պատճառը, որ ժյուրին որոշել է երկրորդ նախագիծն (Մազմանյան, Մարգարյան) արժանացնել մրցանակի:
Ընկերներ, ես մի քանի խոսքով ուզում եմ կանգ առնել շենքի ներքին դասավորման վրա: Շենքի նախագիծն ընդունելիս պետք է նկատի առնել երեք հանգամանք: Առաջինն այս շենքի համար այն է, թե բնագիրը ձեռագրից, մինչեւ տպագրվելը, ինչպիսի ճանապարհ է անցնելու: Երկրորդ՝ թուղթը կամ այլ նյութերն ինչպես են արտադրություն հասցնելու, եւ երրորդ՝ բանվորների մուտքն ու նրանց աշխատանքի ցրվելն ըստ ցեխերի եւ այնուհետեւ ելքը: Պետք է ասել, որ եթե այս երեք խնդիրները ճիշտ են լուծված, ապա նշանակում է, կարելի է ասել, որ շենքը լավ է: Պետք է արձանագրել, որ հանձնաժողովը, այս հանգամանքներն ի նկատի առնելով, նախագիծը (Մազմանյան, Մարգարյան) ընդունել է՝ հաշվի առնելով նաեւ Երեւանի մեր բոլոր հեղինակավոր մասնագետների կարծիքները, ըստ որի՝ շենքն արտադրական նշանակության առումով էլ ընդունելի է, եւ սխալներ չկան: Եթե արտադրական տեսակետից շենքի նախագիծը հաջող է, նշանակում է մեզ մնում է այն քննության առնել տեխնիկական կողմից՝ ինչպես են դասավորված սենյակները, հակահրդեհային միջոցները եւ այլն, եւ այլն: Այս տեսակետից էլ ես պետք է ասեմ, որ բոլոր խնդիրները նույնպես բավականին հաջողությամբ են լուծված, մանավանդ՝ մեզ մոտ այդ տիպի շենքի առաջին նախագիծն է եւ, որքան ինձ հայտնի է, կատարված է շատ կարճ ժամանակամիջոցում:
**Ա. Թամանյան՝ «Հոդվածներ, փաստաթղթեր»,1935թ.**
Պատրաստեց **Արամ ՊԱՉՅԱՆԸ**