Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում փորձում է ԱՄՆ-ի մոտ ստեղծել խաղաղ, համերաշխ, «լուսավոր», ժողովրդավար պատկերացում Հայաստանի մասին։ Այդ ձևաչափում էր «աղոթքի նախաճաշը»։
Սակայն իրականությունը դուրս եկավ ցանկալի շրջանակից։ Եկան ոչ թե խորհրդանշական, հանդիսավոր, «աղոթող» հյուրեր, այլ ԱՄՆ-ի մարդու իրավունքների և կրոնական ազատությունների ոլորտում ամենաազդեցիկ կառույցներից մեկի՝ USCIRF-ի փոխնախագահը, և «Քրիստոնեական Համերաշխություն Միջազգային» կազմակերպության ներկայացուցիչը։ Նրանց ուղերձներն ու այցելության նպատակը բոլորովին այլ էին․ նրանք չեն գալիս աղոթելու կամ ժպտալու, այլ գալիս են՝ փաստեր հավաքելու, իրավիճակ գնահատելու և գրանցելու համար։
Նարեկ Կարապետյանի գրառումը հենց այդ մասին էր։ Նա պատմում է, որ իրենք հյուրերին ցույց են տվել Երևանը, հետո հանդիպել իրենց գրասենյակում, որտեղ ներկայացրել են, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում՝ ընդգծելով հատկապես այն, որ երկրի ընթացիկ զարգացումները ժողովրդավարության հետ քիչ ընդհանրություն ունեն։ Ստացվում է մի հետաքրքիր հակադրություն․ Փաշինյանը փորձում էր ամերիկյան միջավայրում ընկալելի դարձնել «աղոթքի նախաճաշը»՝ իր բոցաշունչ ելույթներով ու աղոթքներով, բայց ամերիկյան համակարգի բավական ազդեցիկ ներկայացուցիչները Հայաստանում լսում են խնդիրների իրական նկարագրությունը։ Միջազգային այցելությունը, իշխանության ուզած PR-ի փոխարեն, վերածվեց ժողովրդավարական բացերի մասին փաստագրման գործընթացի։ Նարեկ Կարապետյանը փաստացի արձանագրում է․ «Այդ մարդիկ եկան, ու մենք նրանց բաց տեքստով պատմեցինք, որ Հայաստանում ժողովրդավարությունը չի գործում»։ Այցը կոշտացրեց միջազգային ուշադրությունը՝ «այստեղ լուրջ խնդիրներ կան» ուղերձով։ Դա աննկատ, հենց այնպես չի անցնի։