Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Մեկը մյուսից իշխանամետ թեկնածուներ՝ Վճռաբեկի դատավորի թափուր տեղի համար

«Հրապարակ». Մեկը մյուսից իշխանամետ թեկնածուներ՝ Վճռաբեկի դատավորի թափուր տեղի համար

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է մեկը մյուսից իշխանամետ թեկնածուներ։ Մեկը լոռեցի փաստաբան Կարեն Թումանյանն է, ով 2002-ից առայսօր «Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամի ստեղծած Արդարադատության խմբի փորձագետն է, 2016-ից՝ «Ազատ Եվրոպա /«Ազատություն» ռադիոկայանի երեւանյան բյուրոյի իրավախորհրդատուն, 2020-ից՝ Հ 1-ի խորհրդատուն։

Դեռ անցած տարի նա առաջադրվել էր Վճռաբեկի հակակոռուպցիոն պալատի դատավորի տեղի համար, սակայն ԱԺ-ում այնպիսի ընդգծված ելույթ ունեցավ՝ հօգուտ հեղափոխական իշխանությունների, որ անգամ ՔՊ-ում համարեցին, որ նրա ընտրությունը կլինի խայտառակություն, ու տապալեցին։ Մյուս թեկնածուն 2022-ից ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանն է՝ 44-օրյա պատերազմի հերոս Գեւորգ Արշակյանի մայրը, որը վարչապետի կնոջ հետ է մտերիմ: Երրորդը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանն է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image