ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ», - ասել է Ռուբիոն, նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ երկարատև խաղաղությունը ճանապարհ կհարթի երկու երկրների միջև ավելի կառուցողական հարաբերությունների և ռուս ժողովրդի ավելի բարգավաճ ապագայի համար», - նշել է Ռուբիոն։
Նշենք, որ Ռուսաստանի օրը նշվում է ամեն տարի հունիսի 12–ին։ Այն Ռուսաստանի գլխավոր պետական տոնն է՝ ի պատիվ 1990 թվականի այս օրը ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման։ Տոնը պաշտոնապես հաստատվել է 2002 թվականին և Ռուսաստանում համարվում է ոչ աշխատանքային օր։