Մշակույթ

«Միասին դեպի միասնություն»

«Միասին դեպի միասնություն»

Երեկ այս խորագրի ներքո, Գերմանիայի վերամիավորման 25-ամյակի առթիվ, ՆՓԱԿ-ում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ եւ դեսպանի մասնակցությամբ տեղի ունեցավ յուրօրինակ ինստալյացիա, որն ուրվագծում է ամբողջական Գերմանիայի տարածքը: 



Երեւանում Գերմանիայի դեսպանությունն այս հոբելյանը նշում է Գերմանիայի քարտեզը պատկերող մոտ 30 մ մեծության փազլի հավաքման միջոցով: «Միասին դեպի միասնություն» ակցիան միաժամանակ իրականացնում են Գերմանիայի՝ աշխարհի տարբեր երկրներում հավատարմագրված 34 դեսպանությունները:



«Պատկերներ Գերմանիայից-Վերամիավորում 25+». այս խորագրի ներքո դեսպանությունը փազլի 28 կտորները բաժանել էր Երեւանի եւ մարզերի գործընկեր դպրոցներին, համալսարաններին, մշակութային հաստատություններին եւ անհատ արվեստագետներին, որոնք Գերմանիայի մասին իրենց պատկերացումների հիման վրա ստեղծագործաբար ձեւավորել էին դրանք: Ակցիայի 21 մասնակիցների հետ միասին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը երեկ ՆՓԱԿ-ի սրահներից մեկում մեկտեղեց խոշոր փազլի 28 անջատ կտորները:



Հավաքված փազլը ցու­ցադրվելու է մինչեւ հոկտեմբերի 17-ը:
Գերմանիայի քարտեզը պատկերող խոշոր փազլը հուշում է, որ Գերմանիայի միասնությունը միասնական պատմական ձեռքբերումն է եւ բարեկամ պետությունների միասնական ջանքերի արդյունքը: Ուստի 1989թ. Արեւելյան Եվրոպայում համայնավարական բռնապետության դեմ իրականացված խաղաղ հեղափոխությունները ոչ միայն նախադրյալ հանդիսացան գերմանա-գերմանական մերձեցման եւ վերամիավորման համար, այլեւ նպաստեցին համաեվրոպական զարգացող ինտեգրացիային:



«Ճանապարհ դեպի Գերմանիայի միասնություն» ցուցադրությունը նույնպես պատմում էր դրա մասին: Դեսպանության կողմից հայերեն թարգմանված այս ցուցադրությունը, որի հեղինակը ԳՍՄ բռնապետության հետեւանքների հաղթահարման դաշնային հիմնադրամն է, բազմաթիվ լուսանկարների եւ գրաֆիկական աշխատանքների միջոցով պատկերավոր կերպով ներկայացրեց Գերմանիայի միասնության տանող՝ 1989թ. խաղաղ հեղափոխությունից մինչեւ 1990թ. հոկտեմբերի 3-ին իրականություն դարձած վերամիավորումը: Նաեւ ցուցադրվեց «Դոյչե Վելլեի»` Միասնության 25-ամյա հոբելյանի առթիվ պատրաստած 40 րոպեանոց վավերագրական ֆիլմը: Քանի որ Գերմանիայի միասնությունն անհնարին կլիներ առանց Դաշինքի անդամ չորս գերտերությունների աջակցության, դեսպանությունը միջոցառմանը հրավիրել էր նաեւ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դեսպանությունների ներկայացուցիչներին:
Փազլը նախատեսվում է ներկայացնել նաեւ Գյումրիի «Բեռլին Արտ» հյուրանոցում` նոյեմբերի 13-ին:





Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image