Այլ

Ինչ կլինի Թուրքիայի հետ

Ինչ կլինի Թուրքիայի հետ

Թուրքիայի օդուժի կողմից ռուսական Су-24-ի կործանումն արդեն քանի ժամ է՝ ողջ աշխարհում սպասումների ու քննարկումնեի հսկայական ալիք է բարձրացրել: Երեկ երեկոյան ռուսական գրեթե բոլոր ալիքներով ցուցադրում էին վերլուծական հաղորդաշարեր, որոնցում քաղաքագետները, տնտեսագետները, ռազմական գործիչները, արտերկրներ ներկայացնող դիվանագետները փորձում էին հասկանալ Թուրքիայի կողմից նմանօրինակ պահվածքի տրամաբանությունը, վերհիշում Էրդողանի վարած քաղաքականության բացումութ կողմերը, Մերձավոր Արեւելքի հանդեպ Թուրքիայի ունեցած բոլոր իրական եւ երեւակայական պատրանքները եւ, վերջապես՝ ռուս-թուրքական փոխհարաբերությունների ապագան, որ այս դեպքից հետո կարծես ավելի է մշուշվում: 



Այդ հաղորդաշարերի ընթացքում հիշատակվեց նաեւ Հայաստանը, հայ-թուրքական լարված հարաբերությունները, Հայոց մեծ եղեռնը, որ առայսօր մերժվում է թուրքական կառավարության կողմից: Հայտնի հաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովը, վերհիշելով Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը, նախ նշեց, որ Գերմանիան Հոլոքոստի համար ներողություն է խնդրել հրեաներից, իսկ ժամանակակից Թուրքիան դա էլ չի ուզում անել եւ մինչ այժմ դրժում է հանցագործությունը, եւ ավելացրեց, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները պիտի իրենց դիրքերն ամրացնեն:



Իսկ, ահա, Ռուսաստանի առաջին ալիքով ընթացող նույնաբովանդակ հաղորդման շրջանակում Վլադիմիր Ժիրինովսկին, մի քանի անգամ հայերին հիշելով, բղավեց, թե Հայաստանը հարմար առիթ է փնտրում, որ հարձակվի Թուրքիայի վրա եւ ետ վերցնի իր հողերը, որովհետեւ ողջ հայությունը պարզապես ատելությամբ է լցված Թուրքիայի հանդեպ: Կողքից ասացին, թե Հայաստանը չի ուզենա պատերազմել Թուրքիայի դեմ, սակայն Ժիրինովսկին այդպես չէր կարծում եւ մի քանի անգամ տալիս էր Արարատ լեռան անունը, որ հայերը նայում են Արարատին, որն իրապես իրենց է պատկանում, եւ համոզված են, որ մի օր վերցնելու են այն: Հաղորդման մյուս մասնակիցները եւս համակարծիք էին, որ Հայաստանում իրենց ռազմական հնարավորությունները պիտի կրկնապատկել ընդդեմ թուրքական վտանգի: Այնպիսի տպավորություն է, թե ռուսները լայնամասշտաբ պատերազմի են նախապատրաստվում եւ ուզում են երկրի երեսից ջնջել Թուրքիային:



Եվ իսկապես՝ ակնհայտ է, որ թուրքական օդուժի կողմից Су-24-ի կործանումը, թերեւս, զգացական մակարդակում խորը վիրավորանք եւ ցնցում է առաջացրել, մանավանդ որ, ըստ Վլադիմիր Պուտինի, Ռուսաստանը Թուրքիային մինչ օրս բարեկամական երկիր էր համարում: Բարեկամական երկիր, որ թիկունքից հարվածեց իրենց, այն էլ՝ ահաբեկչության դեմ մղվող պայքարում:



Մոտ օրերս գուցե ավելի պարզ դառնա, թե ինչ մեթոդներով է Ռուսաստանը պատժելու Թուրքիային, ինչ որոշում է կայացնելու երկրի գլխավոր գերագույն հրամանատարը:



Սակայն արդեն իսկ ռուս-թուրքական «բարիդրացիական» հարաբերությունների այսօրինակ խզումը Թուրքիայի համար տնտեսական, քաղաքական առումով ահռելի կորուստներ է կանխորոշում: Արեւմուտքի զգուշավորությունը եւս վկայում է այն մասին, որ այս անգամ Էրդողանն ընդգծված պաշտպանություն պիտի չակնկալի, քանի որ ստեղծված հանգամանքները խիստ վտանգավոր են եւ գրեթե պատերազմական:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image