Այլ

Բարբարա Սթրեյզենդը ֆիլմ կնկարահանի Եկատերինա Մեծի մասին

Բարբարա Սթրեյզենդը ֆիլմ կնկարահանի Եկատերինա Մեծի մասին

Ամերիկյան անվանի երգչուհի և դերասանուհի Բարբառա Սթրեյզանդը ֆիլմ կնկարահանի ռուս կայսրուհի Եկատերինա Մեծի մասին: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «The Hollywood Reporter»-ին:
Ֆիլմի գործողությունները կենտրոնացված են երիտասարդ Եկատերինայի կյանքի վրա, ով իր ձեռքն է վերցնում իշխանությունը՝ երկիրը կառավարելու անունակ ամուսնու պայմաններում:
Սթրեյզանդի նախորդ ռեժիսորական աշխատանքը եղել է 1996-ին նկարահանած «Հայելին երկու երես ունի» լիրիկական կինոկատակերգությունը: Իսկ ռուս կայսրուհու մասին նկարահանվող ֆիլմը կլինի նրա չորրորդ ռեժիսորական աշխատանքը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image