Այլ

Սիրո հորմոնը կանանց մոտ առաջացնում է դեպրեսիա

Սիրո հորմոնը կանանց մոտ առաջացնում է դեպրեսիա

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները գիտափորձ են կատարել մկների վրա, որը հնարավորություն է տվել բացահայտել օքսիտոցինի անսովոր հատկությունները։ Այս հորմոնը ավանդաբար պատասխանատու են համարում սիրո, կայուն կապվածության և սոցիալական կապերի ձևավորման համար։ Ենթադրվում էր, որ օքսիտոցինի պարունակությամբ դեղամիջոցները լավ օգնում են մարդկանց դեպրեսիայի ժամանակ։ Սակայն նոր տվյալները փոխում են այդ պատկերացումը։ Նեյրոկենսաբանների խումբը մի շարք գիտափորձերի արդյունքում մկների մեջ են ներմուծել սպրեյի միջոցով օքսիտոցին։ Պարզվել է, որ արուները, որոնք գտնվել են դեպրեսիայի մեջ, այս հորմոնի ներմուծման ժամանակ դարձել են բարեհամբույր և ակտիվ կոնտակտ են հաստատել մյուս կենդանիների հետ։ Ինչ վերաբերում է դեպրեսիվ էգերին, նրանց վրա օքսիտոցինը ոչ մի ազդեցություն չի ունեցել կամ խորացրել է վիճակը կամ նվազեցրել սոցիալական մոտիվացիան։ Ինչպես նշում են գիտնականները, սթրեսի ժամանակ կանանց մոտ արտադրվում են ավելի շատ օքսիտոցին, քան տղամարդկանց։ Ստացված տվյալները թույլ տվեցին գիտնականներին հետևություն անել, որ դժվար իրավիճակներում գեղեցիկ սեռի մոտ օտարացման զգացողություն է առաջանում մյուս մարդկանցից։ Սրա հետ կապված նեյրոկենսաբանները խորհուրդ չեն տալիս տրամադրության բարձրացման համար նշանակել դեղամիջոցներ, որոնք օքսիտոցին են պարունակում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image