Հասարակություն

«Ինչպե՞ս» խոսել

«Ինչպե՞ս» խոսել

Միանշանակ, տարբեր հարցերի շուրջ մեր կարծիքները նույնքան տարբեր են, չհատվող, սուր, նաեւ՝ միանման: Սակայն ինչպե՞ս խոսել միմյանց հետ, նույն հարցի շուրջ այլ գաղափարներ ունենալ, ինչպե՞ս միավորել դրանք: Ես սրա պատասխանը չունեմ, ապագայի տեսլականում չի երեւում մի հարմարավետ ու ամբողջական կաղապար, որի մեջ քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային հարցերը, որքան էլ տարբեր լինեն, այնուհանդերձ, մեկտեղվեն գոնե բաղադրությամբ ավելի մոտ ֆորմայի մեջ: 



Ինչպե՞ս խոսել ընկերոջ հետո, որն օրվա զրույցներում բավականին լուրջ դեմքով արդարացնում է Հիտլերին, ԱՄՆ-ի, Ռուսաստանի գաղութացնող քաղաքականությունը:



Ինչպե՞ս խոսել տաքսու վարորդների հետ, որոնք աշխարհի ու Հայաստանի անկատարության մեջ մեղադրում են հրեաներին կամ մասոններին:



Ինչպե՞ս խոսել հայ մարդու հետ (բավականին կրթված ու գիտակից), որը նման տող է հնչեցնում. «Թուրքական իշխանությունը լավ էլ արեց, որ ցեղասպանեց հայերին, հայից վատ ազգ չկա»:



Ինչպե՞ս վերաբերվել ու խոսել մարդկանց հետ, որոնք իբր թե էթնիկ ազգայնական են, ամեն տեղ ու ամեն ինչում ազգի տականքին են փնտրում, որ սատկացնեն:



Մեր առօրյան պարզապես լցված է ռասիստների, կեղծ ազգայնականների ու մոլագար ճիզվիտների սարսափ հարուցող մտքերով ու խոհերով: Եվ այսօր ոչ ոք ի զորու չէ կասեցնել այս գիտակցված ու անգիտակից համաճարակի ընթացքը՝ մեն մի պատճառով, որ այս մարդկանց հետ խոսելու կերպը գտնված չէ:



Մենք կորցրել ենք միմյանց հասկանալու լեզուն, դրա համար էլ լռում ենք ու գնում՝ ռասիստին, կեղծ ազգայնականին, ազգի տականք որոնողին թողնելով իր մտորումների, իր համոզմունքների հետ մենակ, թողնելով նրան հայելու առաջ, որի մեջ տեսնում է իր արտապատկերը, տեսնում է մի մարդու, որը գտել է «ճշմարտության» բանալին ու «գիտի» կողպեքի տեղը...



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image