Քաղաքականություն

Արտերկրում ապրող հայերի համար փակել են քվեարկված ցուցակները

Արտերկրում ապրող հայերի համար փակել են քվեարկված ցուցակները

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների ստորագրած ցուցակները, որտեղ քաղաքացիները կարող են ստուգել՝ իրենց փոխարեն ինչ որ մեկը քվեարկե՞լ է, թե՝ ոչ։ Այս ցուցակները տեղադրելու իմաստը հենց դա է: Նման պահանջ, որ քվեարկված ցուցակները տեղադրվեն ԿԸՀ կայքում, դրվել է այդ նպատակով: Եւ դրա գլխավոր շահառուները Հայաստանից դուրս գտնվող անձինք են, քանի որ ընտրությանը չմասնակցողների գերակշռող մասը երկրում չգտնվելու հանգամանքով պայմանավորված չեն մասնակցել ընտրությանը։

Երեկվանից բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր գտնվում են արտերկրում, ահազանգում են, որ ցուցակները չեն բացվում, հնարավոր չէ ստուգել իրենց տվյալները։ Մենք ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիր կա, ինչո՞ւ ցուցակները չեն բացվում արտերկրում գտնվողների համար: ԿԸՀ խոսնակը տարօրինակ պատասխան տվեց, որ սա անվտանգային հարց է, կիբերանվտանգության մարմինները փակել են ցուցակները: Եւ խորհուրդ տվեց` «այն մարդիկ, ովքեր կասկածներ ունեն, կարող են ՀՀ-ում գտնվողներին խնդրել ստուգել իրենց տվյալները»։

Հասկանալի չէ, թե 3 մլն մարդու համար հասանելի ցուցակներում ի՞նչն են անվտանգային հարց դիտարկել և նման սահմանափակում կիրառել։ Բայց հասկանալի է, որ ցուցակները փակել են, որ մարդիկ դրսից չկարողանան պարզել` իրենց փոխարեն որեւէ մեկը քվեարկե՞լ է, թե՞ ոչ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image