Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկրորդ խաղն անցկացրեց Աշխարհի առաջնությունում։ Լոս Անջելեսում Ամիր Ղալենոյի սաները մրցեցին Բելգիայի հետ։ Խաղն ավարտվեց 0-0 հաշվով։ 67-րդ րոպեին բելգիացիները մնացին տասը խաղացողով, երբ ֆրանսիական «Լիլ»-ի պաշտպան Նաթան Նգոյը հեռացվեց խաղադաշտից վերջին հույսի խախտման համար։
Դրանից հետո խաղը շարունակվեց լարված, բայց ո՛չ իրանցիներին, ո՛չ էլ բելգիացիներին չհաջողվեց գոլ խփել։ Մինչ այժմ G խմբի բոլոր խաղերն ավարտվել են ոչ-ոքի։