Քաղաքականություն

Ինձանից  կախված ամեն բան կանեմ, որ հանկարծ բախումների չհասնի. Լիլիթ Ստեփանյան

Ինձանից  կախված ամեն բան կանեմ, որ հանկարծ բախումների չհասնի. Լիլիթ Ստեփանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նույնպես միացել է վարչապետի երթին: Թե ինչի՞ է պատրաստ, որ այսօր քաղաքացիական բախումներ չլինեն, Ստեփանյանն ասաց. «Նախ ասեմ, որ ես ապավինում եմ ժողովրդի իմաստությանն ու խոհեմությանը: Եվ ես քիչ առաջ գրառում եմ կատարել: Ինձանից կախված ամեն բան կանեմ, որ հանկարծ բախումների չհասնի: Ես նշել եմ, եւ հիմա էլ ասում եմ, որ մենք երկրի ներսում թշնամիներ չունենք: Երկրի ներսում մենք քաղաքական ուժերով տարաձայնություններ եւ հակասություններ ունենք, որ կարելի է լուծել կամ ընդհանուր հայտարարի գալ կլոր սեղանի շուրջ՝ խոսելով»:

Հարցին՝ ո՞ր դեպքում վարչապետը հրաժարական կտա, պատգամավորը պատասխանեց. «Մենք այս մասին բազմաթիվ անգամ առիթներ ենք ունեցել խոսելու: Գոյություն ունի 6 ամսվա կտրվածքով   ճանապարհային քարտեզ, յուրաքանչյուր կետ մենք կատարում ենք: Մայիսի վերջին ճանապարհային քարտեզի կետերը կլրանա եւ մենք կորոշենք մեր հետագա անելիքը : Կարծում եմ արտահերթ ընտրությունների թեման մինչեւ վերջ սպառված չի, եւ ցանկացած պահի կարելի է գալ հայտարարի: Եվ եթե խիստ հասունացել է արտահերթ ընտրությունների  գնալու հարցը կամ ժողովրդի կողմից իշխանություններին վստահելու կամ չվստահելու պահը հասունացած է, կարծում եմ ընտրությունների գնալը միակ ճանապարհն է»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image