Այլ

«Զանգեզուրի միջանցքի» բացումն անհնար է. Իրանի նախկին դեսպանը՝ Ալիևին

«Զանգեզուրի միջանցքի» բացումն անհնար է. Իրանի նախկին դեսպանը՝ Ալիևին

Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զորավարժությունները զայրացրել են Ալիևին, քանի որ նա հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն անհնար է։ 
Այս մասին իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Նորվեգիայում Իրանի նախկին դեսպան, աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ Աբդոլռեզա Ֆարաջիրադը։

«Ալիևը, օգտվելով Իրանում տեղի ունեցող ցույցերից, խստացրել է իր հռետորաբանությունը Իրանի դեմ»,- ասել է Ֆարաջիրադը՝ հավելելով, որ ներքին միասնության, միջուկային գործարքի վերականգնման արդյունքում երկրում առկա խնդիրների զգալի մասը կկրճատվի, իսկ Ալիեւի նմաններն իրենց ավելի զուսպ կպահեն։

«Պետք է լուծել այս խնդիրները, հետո կտեսնենք, թե ինչ կանի Ալիևը։ Եթե ​​նրա լեզուն շատ երկար է, բնականաբար, պետք է նրան ցույց տալ իր տեղը»,- ասել է նա։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հեռացող Նիկոլը մեզ ապագա չէ

Հեռացող Նիկոլը մեզ ապագա չէ

Հուշեք ինձ, խնդրեմ, թե որն է օրվա ամենակարեւոր թեման՝ գյուղմթերքի արտահանո՞ւմը, խայտառակ ընտրություն...

×
Gallery Image