Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը կարող են լուծվել, չնայած դրանց բարդությանը։
Լավրովը Բաքու էր ժամանել երկուշաբթի, ավելի վաղ՝ մայիսի 5-6-ին եղել էր Երևանում։
«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի, ինչպես Դուք շեշտեցիք, բոլորը ելնեն այն բանից, որ ռազմական հայեցակետերը փակ են: Այժմ մենք պետք է զբաղվենք «գետնի վրայի» մանրամասներով։ Կան (սահմանների) դելիմիտացիաներ, դեմարկացիաներ։ Ամենը հեշտ չէ, բայց մեր համոզմամբ՝ ամեն ինչ լուծելի է: Դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները կարող են համաձայնության գալ փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ», - ասել է Լավրովը: