Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի հովիվ, 1991թ․ ծնված Արսեն Խոջայանը Ադրբեջանի կողմից գերեվարվել էր 2014թ․ մարտի 7-ին, մեկ ամիս անց` ապրիլի 10-ին ազատ արձակվել: Այն ժամանակ նրա գերի ընկնելու մասին հրապարակումներ շատ եղան, ասում էին, որ նա մառախուղի պատճառով է սահմանն անցել ու հայտնվել գերության մեջ: Գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ֆիզիկական ու հոգեկան խնդիրներ էին առաջացել: Իսկ 2016թ․ հունիսի 24-ին Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հատվածում նա իր մոր հասցեին տրված հայհոյանքի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ դանակահարել էր նույն գյուղի անչափահաս բնակիչ, 1999թ․ ծնված Աստղիկ Հանիսյանին` պարանոցի եւ որովայնի շրջանում, ինչի հետեւանքով աղջիկը մահացել էր: Արսեն Խոջայանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն)։ 2017թ․ ապրիլի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Խոջայանին դատապարտել էր 9 տարվա ազատազրկման: Վերին Կարմիրաղբյուր գյուղից տեղեկացանք, որ մեկ տարուց ավելի է, ինչ Խոջայանն ազատվել է, բնակվում է Վ․ Կարմիրաղբյուրում։ Գյուղում բնակվող եղբայրն Արսենի համար ոչխարներ է գնել, նա ոչխար է պահում, բնակվում է եղբոր, քրոջ ու ծնողների հետ։ Նա 3-րդ խմբի հաշմանդամ է, ամուսնացած չէ։
Հասարակություն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯
