Քաղաքագետ Արա Պողոսյանը անդրադարձել է ընտրական գործընթացներին և արդյունքների հաշվարկին։
Նրա գնահատմամբ՝ վերջին զարգացումները հերթական անգամ հաստատել են հասարակության մեջ տարածված այն համոզմունքը, որ ընտրությունների դեպքում վճռորոշ նշանակություն ունի ոչ թե քվեարկությունը, այլ արդյունքների հաշվարկը։
«Կուսակցական կասկածելի ընտրություններ իրականացնող ուժից ակնկալել համապետական արդար ընտրություններ՝ մի տեսակ զվարճալի է։
Ու դա ապացուցվեց հատկապես վերջին ընտրություններում, երբ այնքան աղաղակող էին խախտումներն ու կեղծիքները, որ դրանք թաքցնել հնարավոր չէր։
Եթե ձեզ թվում է, թե 2021-ին ավելի արդար ընտրություններ են եղել, շտապեմ հիասթափեցնել»,- ասել է նա: