ՀՀ Քննչական կոմիտեն այսօր հրապարակեց ձայնագրություններ, ապա լուսանկարներ` հետևյալ բացատրությամբ՝ «Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր»:
Կից կցել են տաբեր իրերի լուսանկարներ և մի թուղթ, որի վրա ձեռագիր գրված են կոնկրետ մարդկանց անուններ՝ կոնկրետ պաշտոնների դիմաց: Այսինքն, ընդդիմության ստվերային կաբինետի մոտավոր կազմը:
Այդ անունների մեջ կա նաև արտակարգ և լիազոր դեսպան, «Դիվանագետների համահայկական խորհրդի» համահիմնադիր Վահանգ Մելիքյանի անունը, ում փաստաթղթում որպես ապագա ԱԳ նախարար են նշել:
«Հրապարակը» կապ հաստատեց արտակարգ և լիազոր դեսպանի հետ, ով ասաց, որ տեսել է ՔԿ-ի հրապարակած լուսանկարը, սակայն դրան բացարձակապես տեղյակ չի եղել:
Ինչ վերաբերում է Փաշինյանի գործողություններին, ասաց․«Ցիրկաչություն է, թե ինչ է ուզում դրանով ասել, չեմ կարող»:
Կհաջողվի՞ արդյոք կոտրել պայքարի ոգին, ասաց, որ պայքարողներից ու ժողովրդից է կախված, եթե ուզեն կոտրվել՝ կկոտրվեն:
Իսկ Փաշինյանի քայլերը խոսո՞ւմ են իր վախերի մասին, Մելիքյանը նկատեց․««Միանշանակ՝ ցայտնոտ է իր մոտ»:
Հայկա Ալոյան