Այսօր կեսօրին «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորումով ռուս զինծառայող, որի կյանքը փրկել չի հաջողվել։ «Գյումրի» բժշկական կենտրոնից հաստատեցին տեղեկությունը, որ զինծառայողն իրենց մոտ է տեղափոխվել արդեն իսկ մահացած, պարանոցի հատվածում հրազենային վնասվածքով։
Ըստ տեղեկությունների, մահացած զինծառայողը վնասվածք է ստացել Կախմուտում` զորավարժությունների ընթացքում։ Իրականում` ինչ է կատարվել և ինչ հանգամանքներում է մահացել զինծառայողը դեռևս պարզ չէ։