Հասարակություն

Փաշինյանին Արման Բաբաջանյանի մատուցած ծառայությունների դիմաց` Կենտրոնում անհատույց օգտագործման տարածք՝ 1in.am-ին

Փաշինյանին Արման Բաբաջանյանի մատուցած ծառայությունների դիմաց` Կենտրոնում անհատույց օգտագործման տարածք՝ 1in.am-ին

Կառավարությունը անհատույց օգտագործման իրավունքով պետական գույք կհանձնի 1in.am լրատվական կայքին։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության հուլիսի 23-ի նիստում, չզեկուցվող հարցերի շարքում։ Լրատվական կայքը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ խնդրելով իրենց բնականոն ու անխափան աշխատանքը շարունակելու համար Կենտրոնի Վարդանանց փակուղի 8 հասցեում գտնվող տարածքի 8-րդ հարկի 250 քմ տարածքը տրամադրել իրենց։

«Ընկերությունը միաժամանակ ներկայացրել է գործարար ներդրումային ծրագիր՝ համաձայն որի լրատվական միջոցի կողմից քննարկվող տարածքում 2 տարվա համար իրականացվող ծրագրի ֆինանսավորման ընդհանուր մեծությունը կազմում է 10 մլն ՀՀ դրամ», – նշված է Պետական գույքի կառավարման կոմիտեի հիմնավորումներում։

Պետական տարածքը լրատվամիջոցն անհատույց կօգտագործի առաջիկա երեք տարիներին։ Արման Բաբաջանը փաստորեն հատուցում է ստանում Նիկոլ Փաշինյանին մատուցած ծառայությունների համար եթե ոչ պաշտոնի, գոնե թե քաղաքի կենտրոնում անհատույց տրամադրվող տարածքի համար: Իսկ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանին քիչ ծառայություններ չի մատուցել, այդ թվում՝ անցած խորհրդարանական ընտրություններում իբրև առանձին, եվրոպամետ, «անկախ» ուժ ներկայանալով: Հավատացողներ վստահաբար կլինեին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image