Հասարակություն

ՆԳՆ-ում 3 բարձրաստիճան պաշտոնյա ազատման դիմումներ են գրել

ՆԳՆ-ում 3 բարձրաստիճան պաշտոնյա ազատման դիմումներ են գրել

«Հրապարակ»-ին ՆԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել են ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Դավիթ Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մարտիրոսյանը: 
Նրանք ազատվել են սեփական դիմումի համաձայն: 

ՆԳ նախարարի այլ հրամաններով՝ Վարդան Մաթևոսյանը նշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոնին, իսկ Մարիամ Գևորգյանը, Իրինա Դավթյանը և Տիգրան Մկրտչյանը վերանշանակվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոններին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image