ՀրապարակTV

Բալային շեմը 13-ից կբարձրացնենք մինչև 18, որոշ խախտումների դեպքում բալ չի հանվի․ Արման Թաթոյանը՝ «Միասնության թևերի» առաջարկի մասին

«Պարոն Փաշինյանը, երբ եկավ իշխանության, ասում էր՝ ժողովուրդը տուգանելու մատերիալ չի, ճի՞շտ է, հիմի ժողովրդին ոչ թե տուգանելու մատերիալ է սարքել, այլ ժողովրդին լրիվ մատերիալ է սարքել»,- Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հետ հանդիպմանը ասել է Վարդան Հայրապետյանը։ Նա նշել է, որ 20 ժամ ամեն օր ղեկին լինելով անհնար է փոքր խախտումներ թույլ չտալ, իսկ գործող սխալ համակարգի հետևանքով վարորդից բալեր հանելը, տուգանքներ վճարելն ու ընտանիք պահելն անհամատեղելի են։

Ի պատասխան՝ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ բալային գործող համակարգը պետք է վերանայվի այնպես, որ երաշխավորվի ճանապարհային երթևեկության անվտանգությունը, բայց նաև վարորդներն անարդար վիճակում ու անարդար տուգանքների տակ չհայտնվեն:

Մասնավորապես, «Միասնության թևերի» ծրագրով` բալային շեմը բարձրանալու է մինչև 18 միավոր, ինչպես նաև կլինեն խախտումներ, որոնց դեպքում բալեր չեն հանվի։

Մանրամասները տեսանյութում՝

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image