Իրավունք

Իշխանությունն ընդդիմադիրների ինտերնետ խոսակցություններն էլ է գաղտնալսում

Իշխանությունն ընդդիմադիրների ինտերնետ խոսակցություններն էլ է գաղտնալսում

Հակակոռուպցիոն կոմիտեն վաղ առավոտից բերման է ենթարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին, թվով 15 անձի։
Քիչ առաջ Կոմիտեն հաղորդագրություն տարածեց․ «Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք» վերնագրով, որտեղ ասված է․

«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել: Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք»։

Մեր ուշադրությունը գրավեց հետեւյալ տողը․ «հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով»։ Այսինքն, այս իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնում եւ ամենաանթույլատրելի մեթոդներով ներխուժում է մարդկանց անձնական կյանք՝ գաղտնալսում ոչ միայն ուղիղ եւ բջջային հեռախոսակապի միջոցները, այլեւ ինտերնետ հավելվածները, հավանաբար՝ կապ հաստատելով վոթսապ, տելեգրամ, վայբեր կապի օպերատորների հետ։ Երբ իշխանությունն անթաքույց եւ հրապարակային ընտրակաշառք է բաժանում եւ Ընտրական օրենսգիրք խախտում, ընդդիմության հանդեպ նման մեթոդներով պայքարելը ոչ միայն անբարոյական է, այլեւ քաղաքական առումով մերժել եւ դրա գնահատականը պետք է ժողովուրդը տա՝ ոչ մի բանի առաջ կանգ չառնող իշխանություններին վռնդելով կառավարությունից։

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image