Ավելի վաղ հաղորդել էինք,որ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր է կուտակում Քննչական կոմիտեի դիմաց։ Այս պահին ամենաքիչը վեց մեծ ոստիկանական ավտոբուս է կայանված Քննչական կոմիտեի դիմաց, իսկ Գյուլբենկյանի կողմից ճանապարհն ամենայն հավանականությամբ փակ է, որովհետեւ ոչ մի մեքենա այս պահի դրությամբ չի անցնում։