Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի ԱԳ փոխնախարարի պաշտոնից ազատել է Խալաֆ Խալաֆովին՝ նրան նշանակելով իր հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ։ Այս նշանակումը որաշակի նրբերանգներ կարող է պարունակել։
Նախ, Խակաֆովը, քաջատեղյակ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի նրբությունների և ամբողջ մանրամասներին, ինչը նշանակում է, որ նա, ենթադրաբար, հանձնառու է նաև այդ մասով։
Մյուս կողմից, դատելով Ադրբեջանի ղեկավարի՝ Արցախի իշխանությունների հասցեին հեգնական հայտարարություններոից, ըստ որոնց՝ նա չակերտավոր պաշտոնյաներ են համարում Արցախի նախագահին, նախարարներին, պատգամավորներին և իշխանության մյուս ներկայացուցիչներին, Խալաֆովի գործունեության ասպարեզը նաև կլինի Լեռնային Ղարաբաղը։
Բացի այդ, Ալիևը մշտապես հայտարարել է Արցախի հայ բնակչության՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում կատարվելիք վերաինտերգրման մասին՝ բացահայտ խոսելով ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում նոր կարգավիճակի մասին։
Սա կարող է նշանակել, որ Ալիևը նոր «ղեկավար» է նախապատրաստում Արցախի համար՝ ի դեմս Խալաֆովի։
Արա Ալոյան